▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում աստիճանաբար սկսվում է անարխիա

Թող հերքելու մասնագետներն ու համացանցային ռմբակոծիչներն սկսեն իրենց գործը, դա ինձ շատ քիչ է հետաքրքրում: Մի քանի տկարամիտներ կարծում են դասական հեղափոխություն են անելու, մյուսները ստեղծված իրավիճակն համեմատում են ժամանակին կատարված ինչ-որ հեղափոխության հետ: Մեկը Չէ Գևարա է իրեն զգում, մյուսը Ֆիդել Կաստրո, իսկ ինչ-որ մեկի մտքով էլ անցնում է, որ ինքը հենց Լենինն է որ կա:
Հիմա ինչ եմ ուզում ասել՝ Հայաստանում վերից վար փոփոխություն կլինի, բայց այն նման չի լինելու նախորդներին: Պատմության մեջ մենք միշտ էլ աշխարհին կարողացել ենք զարմացնել մեր տաղանդով՝ հատկապես ստրատեգիական հնարամտությամբ: Ահա, հիմա ժամանակն է, որ աշխարհն հերթական անգամ զարմանա Հայոց տաղանդով: Հայաստանում կիրականացվի իր ձևի և գաղափարի մեջ անկրկնելի և անբացատրելի փոփոխություն, որի կազմակերպիչներն անհայտությունից գալով անհայտ կգնան անհայտություն՝ առանց իշխանության, առանց փողի ու հարստության:
Արդարությունը պիտի հաղթի...

Կոմս Պողոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին