Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանն ասում է, թե միջանցք չի լինելու ու նույնականացնել Լաչինի հետ Սյունիքի ճանապարհը չի կարելի, սակայն չի էլ մանրամասնում, թե ի՞նչ մաքսային, սահմանային ռեժիմներ են գործելու՝ վստահեցնելով, որ մեր սուվերենության վրա չի ազդելու որևէ կերպ։
Ինչպե՞ս կարող է սա չազդել մեր սուվերենության վրա, եթե ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ Է, թե ինչ մաքսային ու սահմանային ռեժիմ է գործելու այդ ճանապարհի վրա։ Եթե ճանապարհը մեր սուվերենության ներքո է, ապա մենք պիտի իրականացնենք և՛ մաքսային, և՛ մյուս բոլոր տեսակ վերահսկողությունները։
Եվ եթե Լաչինի միջանցքում էլ են կանգնած լինելու ռուսներ, Սյունիքի ճանապարհի վրա էլ, ապա ի՞նչ տարբերություն։ Իսկ եթե հենց ռուսներն են իրականացնելու սահմանային վերահսկողությունը, ապա ինչ է դա, եթե ոչ միջանցք։ Հայաստանում դա կանվանեն կոմունիկացիաների ապաշրջափակում, իսկ Ադրբեջանում՝ միջանցք։
Կիսատ ճշմարտություն։ Պարզեցված Լավրովյան ռեժիմ․․․յոպտ»: