▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում գրանցվել է Կավասակիի երկրորդ դեպքը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն հունիսի 3-ին հայտնեց, որ Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք է հայտնաբերվել 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն։

Տեղեկացնենք, որ Կավասակի հիվանդության ևս մեկ դեպք է գրանցվել Հայաստանում։

Այս մասին հայտնում է ArmDaily.am-ը, որի հետ զրույցում լուրը հաստատել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը.

«Գրանցվել է ևս մեկ դեպք՝ 9 տարեկան երեխայի մոտ։ Իրավիճակն, ի սկզբանե, եղել է ծանր, սակայն այս պահին կլինիկական բարելավվում է նկատվում։ Երեխան ստացել է բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցը, ինչով պայմանավորված վիճակը կայունացել է»։

Նիկողոսյանը հավելել է, որ կավասակիով վարակված  4 տարեկան երեխան արդեն բուժվել է.

«Երեխան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Սակայն նա գտնվելու է բժիշկների հսկողության տակ և նրա հետ կապը պահպանվելու է»։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին