▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չենք համարում․ Նիկոլ Փաշինյան

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։

Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ ՊՆ-ը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ այս իրավիճակում նման զորավարժություն անցկացնելը նպատակահարմար չէ: «Այդ զորավարժությունները Հայաստանում այս տարի չեն կայանա»,- նշեց Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին