▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում իշխանության գլխին կանգնած մի քաղաքացու հայրանունը Վովայեվիչ է, ընդդմիության առաջնորդի հայրանունը՝ Կոլյավեիչ, սա ի՞նչ է». Տիգրան Խզմալյան

«Չկա աշխարհի երեսին մի երկիր, մի այլ ազգ, որը վերջին 30 տարիների ընթացքում, իսկ մինչև դա՝ նախորդ 70 տարիների ընթացքում, ևս մի 100 տարի առաջ փառաբաներ, մեծարեր, գովերգեր իր զավթիչին, իր դահճին, իր երեխաների անունները դարձներ զավթիչների, գաղութարարի, թշնամու անուններ։

 

Տեսեք՝ հիմա Հայաստանում իշխանության գլխին կանգնած մի քաղաքացու հայրանունը Վովայեվիչ է, այսպես կոչված՝ ընդդմիության առաջնորդի հայրանունը՝ Կոլյավեիչ է։ Սա ի՞նչ է։ Սա ոչ միայն անգրագիտություն է, այլև ստրկամտության խայտառակ արտահայտություն»,- «Ազատության» հրապարակում ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանը՝ հավելելով․ «Պատկերացնո՞ւմ եք ինչ ծիծաղելի ենք աշխարհի առջև, քանի որ այս ծաղրածուներն են մեզ ծիծաղելի դարձնում․․․»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին