▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում կազմակերպվող միջազգային ձեռնարկի չափաձողը նա է

«Ես ուրախ եմ անչափ. վերջապես գիտակցվեց, որ Հայաստանում կազմակերպվող միջազգային ձեռնարկի չափաձողը «Հասմիկ Պապյան» երևույթն է պայմանավորում իր պատկառելի ներկայությամբ»,-գրել է Նաիրա Դիվանյանը ֆեյսբուքյան էջում ՝ հիշեցնելով,որ «Ավրորա» մրցանակաբաշխությունը վարում էր աշխարհահռչակ հայ օպերային երգչուհին:

Նշենք, որ մինչ այս  Հայաստանում, Արցախում և Սփյուռքում անցկացվող համահայկական ձեռնարկները սովորաբար վարում էին հայաստանյան հեռուստաընկերությունների հաղորդավար-հաղորդավարուհիներ:  

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին