▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել. Փաշինյան

Նոր տիպի կորոնավիրուսի իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավել է և վերջին 4-5 օրերի տվյալներով` մենք կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք, եթե կարելի է ասել, վերադարձել ենք մայիսի վերջին մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջին մակարդակին և ծայրահեղ ծանր թվով հիվանդների մակարդակով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, այս համեմատությունը հարաբերական է, քանի որ, ցավոք սրտի, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլ նաև մահվան դեպքերի պատճառով: Այսօրվա դրությամբ Հայաստանում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,- ասաց վարչապետը և ցավակցություն հայտնեց բոլոր մահացածների ընտանիքներին և հարազատներին:

Փաշինյանը նշեց, որ ակնհայտ է` Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել և այդ բարելավումը կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ:

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին