Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց այն հարցին, թե ոստիկանապետի աշխատավարձով հնարավոր է շքեր առանձնատուն գնել, ինչպես դա արել է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը:

«Հայաստանի Հանրապետությունում որեւէ աշխատավարձով չես կարող գնել նման շքեղ առանձնատուն:

Թե ի՞նչ ճանապարհով է այն գնվել կամ կառուցվել, այդ հարցով կխնդրեմ դիմեք իրեն՝ կառուցողին կամ սեփականատիրոջը»,- ասաց Օսիպյանը:


