▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ՌԴ դեսպան է նշանակվել լրտեսը, ով արտաքսվել էր Վրաստանից

Грузия Online կայքը գրում է, թե Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինը 2007 թվականին մեղադրվել է լրտեսության մեջ և արտաքսվել Վրաստանից:

Իվան Վոլիկինը այն 3 ռուս դիվանագետներից մեկն է, ով Վրաստանում համարվում է «պերսոնա նոն-գրատա» և երկրից դուրս է արտաքսվել 2007 թվականին:

Грузия Online-ը նշում է, որ Թբիլիսիում այդ ժամանակ ՌԴ դեսպանն էր Վյաչեսլավ Կովալենկոն, ով հետագայում ղեկավարեց Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը:

2007 թվականին վրացական հեռուստաալիքներից մեկում տարածվեցին երկրի ՆԳՆ-ի տվյալները, որոնցում նշվում էր, որ Վոլինկինը այցել է այդ ժամանակ միացյալ ընդդիմության ղեկավար Կոնստանտին Գամսախուդրիային և և բանակցություններ է վարել նրա հետ:

 

Աղբյուր`  Թերթ.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին