▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում Թուրքիան և Ադրբեջանը ստանալու են ցանկացած տիպի գործունեություն ծավալելու ազատություն, ինչն ուղղակի մեր պետության ավարտն է. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին իշխանական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/Arsen_Julfalakyan.jpg

«Խնդիրն այն է, որ մեր երկիրը ներկայացնող ազգակործանին թվում է (ավելի ճիշտ՝ ծրագիրն է այդպիսին), թե Հայաստանի ներքին լսարանում դեռևս աշխատող նրա էժանագին, սուտ մանիպուլյացիաներն ու մեղադրանքներն աշխատելու են նաև միջազգային հարաբերություններում: Իսկ իրականում այնտեղ նրան նույնիսկ լսող չկա, քանզի նրանց համար կարևորը քայլերն են: Իսկ քայլերն այնքան ակնհայտ են

Ելնելով դրանից՝ գլխավոր դերակատարները մշակում են հետագա իրենց գործողությունները (որոնք իրականում վաղուց կան, բայց որոնց իրականացման համար պայքար է գնում):

Մի խոսքով, Հայաստանի գործող աղետաբեր իշխանությունն ամեն գնով փորձելու է փոխել Հայաստանի քաղաքական վեկտորը, կրկնում եմ՝ ԱՄԵՆ ԳՆՈՎ: «Ամեն գնի» մեջ մտնում է.

վերջնական հրաժարում Արցախից՝ թողնելով այն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Բաքվի պարտադրած սահմաններով: Բացի Արցախից, լրացուցիչ զիջվելու են ՀՀ տարածքից գյուղեր և տարածքներ: Առնվազն 8 գյուղի մասին արդեն բաց ասվել է, բայց միայն այդքանը չէ:

Նվազագույն զինված ուժեր/ ոչ մի նշանակություն չունեցող բանակի ձևավորում

Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվելու է այնքան տարանցիկ ճանապարհ, ինչքան որ պահանջվի

Հայաստանը հրաժարվելու է Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերից

Թուրքիայի պահանջով՝ վերջինիս հետ սահմաններ են հստակեցվելու: Ակնհայտ է, որ Անկարային ևս լինելու են զիջումներ այդ հարցում: Մեղմ ասած՝ միամտություն է կարծել, թե Թուրքիան կարող է Հայաստանին ինչ-որ տարածք զիջել

Հայաստանում Թուրքիան և Ադրբեջանը ստանալու են ցանկացած տիպի գործունեություն ծավալելու ազատություն, ինչը հարաբերականորեն երկար կտրվածքով ուղղակի աղետ է՝ պետության ավարտ:

Վերոնշյալն իրականություն կդառնա, եթե այս կործանարար ուժը շարունակի իշխել: Իշխանության գալու ԳԻՆՆ ու ՆՊԱՏԱԿԸ դա է եղել:

Իսկ իրականություն կդառնա շատ մոտ ապագայում:

Մտածեք,թե որ կետի/կետերի հետ եք համերաշխ:

հ.գ.1 երբ որոշները ոգևորված ցիտում են իրենց «դուխով առաջնորդի» այսօրվա ՀԱՊԿ ելույթը, թող հիշեն նաև, թե ինչ եղավ 2019 թ օգոստոսին հերթական «դուխով» պոռթկումից հետո՝ «Արցախն Հայաստան է և վերջ…»:

հ.գ.2 նրանք, ովքեր հավատացել են, որ հայրենիքից հատվածներ աջ-ձախ բաժանելով ավելի լավ են ապրելու, արժի տանել Արևմտյան Հայաստան(Թուրքիայի արևելյան շրջաններ) և տեսնել այնտեղի բնակչության կենսամակարդակը:

հ.գ.3 երբ ժամանակին Ուկրաինայի իշխանություններին զգուշացնում էին, որ Թուրքիան ագրեսիվ տնտեսական քաղաքականություն է վարում Ղրիմում, ինչը կարող է բերել վերջինիս անեքսիային Անկարայի կողմից, Կիևից ասում էին, «թեկուզ Թուրքիային, միայն թե ոչ Ռուսաստանին...»:

Հետևանքներին այսօր ականատես ենք լինում… »,- գրել է Ջուլֆալակյանը՝ գրառմանն ավելացնելով #Дебилы հեշթեգը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին