▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը կփոխհատուցի ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասները. РБК

«РЕСО» ապահովագրական ընկերության համասեփականատեր, միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը դիմել է ադրբեջանական և հայկական սփյուռքին՝ կոչ անելով նպաստել Մոսկվայում տեղի ունեցող անկարգությունների դադարեցմանը: Դիմումը հրապարակվել է Սարկիսովների ընտանիքի անունից, հայտնում է РБК-ն:

Սարկիսովը, մասնավորապես,  հայտարարել է, որ ամաչում է նրանց համար, «ովքեր ի ցույց են դրել իրենց ազգայնականության բարբարոսական դրսևորումը հայրենիքից հեռու՝ ծեծելով կամ սպանելով մարդկանց՝ պարզապես այն պատճառով, որ նրանք այլ ազգություն ունեն»:

Հայազգի միլիարդատերը նաև պատրաստակամություն է հայտնել փոխահատուցել ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասները և հույս հայտնել, որ ադրբեջանցի գործարարներն էլ իրենց հերթին կփոխհատուցեն հայկական բիզնեսին պատճառված վնասները։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին