Հայազգի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Օսկար» մրցանակի։
Նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենարի համար» անվանակարգում։ 2019 թ-ին հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Զաիլյանի սցենարով նկարահանել է «Իռլանդացին» ֆիլմը Netflix-ի պատվերով։ Ֆիլմը առաջադրվել է մի քանի անվանակարգում՝ այդ թվում որպես լավագույն ֆիլմ։ Ֆիլմում նկարահանվել են Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն և այլոք։
Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում, Կալիֆորնիա: Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիոլրագրող: Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը (1975):
Հեղինակ է «Բազեն և Ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաև՝ ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994), «Անհնարին առաքելություն» (1996, նաև՝ ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) և այլ ֆիլմերի սցենարների։
1994 թ-ին արդեն իսկ արժանել է «Օսկար» մրցանակի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։ Նաև երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Արթնացումներ» (1990), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) և «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) ֆիլմերի սցենարների համար։