▲ Դեպի վեր

Ուրբաթ, 05.09.2025 lang.iso lang.iso lang.iso

Հայը, եթե առևտրի գնա, ապա զդաչին դուք եք լինելու. Նարեկ Մանթաշյանն՝ Ալեն Սիմոնյանին

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը. «ալեն սիմոնյան կոչվող անհատը, ով ի դժբախտություն Հայ ազգի, զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը, հայտարարել է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից 5 րոպե հետո, հայերն ու ադրեջանցիները առևտուր են անելու...
Չարչի գավառականին, կամ քոչվոր ցեղերին հատուկ անհայտ ծագման այս խմբակը, փորձում է Հայ ժողովրդի ավանդույթները, ազգային արժանապատվությունը, նամուսը, թասիբը և այլ արժեքներ դարձնել սակարկման առարկա և ամփոփել առևտրի մեջ: Էդ դուք եք ձեր խմբակով փողը Աստված հռչակել։ Հայը, եթե առևտրի գնա, ապա զդաչին դուք եք լինելու»։

***

«Երբ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ էն գյուղերը, որ ժամանակին ապրել են ՀՀ տարածքում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Խաղաղության պայմանագիրը կնքելուց հինգ րոպե հետո ՀՀ-ի ու Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել»,- հավելել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին