▲ Դեպի վեր

Շաբաթ, 15.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Հայեր, պատրաստվեք անհնազանդության, այլապես մենք բոլորս ենք մեղսակից դառնալու. Հովհաննես Ավետիսյան

Պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, խոստանում եմ ձեզ, անկախ նրանից, թե դուք ով եք, նույնիսկ նախկինում ինձ մտերիմ, Նիկոլի հետ միասին պետական դավաճանության հոդվածով դատվելու և ունեզրկվելու եք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը․

«Սրանից խուսափելու միայն մեկ ճանապարհ ունեք, հիմա, այսօր, վաղը, մյուս օրը դադարեք հնազանդվել հակահայ ռեժիմին, դուրս եկեք չարիքի համակարգից:

Հայեր, տրամադրվեք, պատրաստվեք անհնազանդության, միայն կազմակերպված անհնազանդությամբ կարող ենք ի ցույց դնել ռեժիմի հետ չհամագործակցությունը, այլապես մենք բոլորս ենք մեղսակից դառնալու»,- գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին