ՀՀ Վաստակավոր արտիստ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանին զայրացրել են կորոնավիրուսի վերաբերյալ տարբեր գրառումները եւ անպատասխանատու վերաբերմունքը։ Նա ֆեյսբուքում տեսանյութ է տարածել՝ կոչ անելով՝ դավաճաններ պիտակավորելուց առաջ վերանայել սեփական վարքը։
Ըստ նրա՝ եթե ուզում ենք Հայաստանը դառնա զարգացած Եվրոպական երկիր, պետք է մենք սկսենք պահել մեզ եվրոպացիների պես։ Նա, ի դեպ, երկու շաբաթ մեկուսացած է եղել հյուրանոցներիցմեկում, երբ ժամանել է Հայաստան։
Հիշեցնենք, որ Չայկովսկու անվ. XIV-րդ և բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանը համերգային գործունեություն է ծավալել աշխարհի տարբեր երկրներում՝ ճանաչվելով իբրև իր սերնդի լավագույն թավջութակահարներից մեկը:
Washington Post-ը նրան անվանել է «երաժշտական ֆենոմեն»: Հախնազարյանը նվագում է 1707-ին Յոզեֆ Գվարներիի կերտած թավջութակով և Ֆրանսուա Տուրտի պատրաստած աղեղով: