▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերը նման են 300 սպարտացիների, որոնք կանգնած են լեռներում՝ ընդդեմ հսկայական բանակի. Պեգով

Ազգությամբ հայ երգիչ Աբրահամ Ռուսոն Разговор по душам հաղորդման շրջանակում տեսակապով զրուցել է ռուս անկախ լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ, զինվորական թղթակից Սեմյոն Պեգովի հետ, որը մոտ 3 շաբաթ անցկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենաթեժ կետերում և լուսաբանել իրադարձություններն առաջնագծից:

«Հայկական բանակի զինվորները, որոնք ավելի քիչ են թվով, կարողացան դիմակայել և պայքարել ոչ միայն ադրբեջանցիների, այլև թուրքերի դեմ: Նրանք կարողացան դիմադրել և 3 օր շարունակ թույլ չտալ, որպեսզի տեղի ունենա բլիցկրիգ, որպեսզի տեղի չունենա ամենասարսափելին: Այդ փոքր հերոսական ստորաբաժանումները կարող եմ համեմատել ժամանակակից 300 սպարտացիների հետ, որոնք իսկապես կանգնած են լեռներում՝ ընդդեմ հսկայական հարուստ բանակի: Կանգնած են այդ հորդաներն և այդ սպարտացիները խիզախորեն դիմադրում են հարվածին: Դա չի կարող չտպավորել»,-ընդգծել է Պեգովը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին