▲ Դեպի վեր

Կիրակի, 16.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Հայկ Հարությունյանը՝ «Աղեստամոքսային ուռուցքաբանություն» թեմայով սեմինարի լավագույն զեկուցող

Ապրիլի 30-ից Մայիսի 6-ը Ավստրիայի Զայցբուրգ քաղաքում կայացավ Open Medical Institute-ի կողմից կազմակերպված «Աղեստամոքսային ուռուցքաբանություն» թեմայով սեմինարը։

Սեմինարին մասնակցում էին 23 պետության (Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Խորվաթիա, Էստոնիա, Եթովպիա, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Լատվիա, Լիտվիա, Մալավի, Մեքսիկա, Մոնղոլիա, Լեհաստան, Ռվանդա, Ռուսաստան, Սերբիա, Սլովակիա, Տանզանիա, Թուրքիա, ՈՒգանդա, ՈՒզբեկստան) 36 վիրաբույժներ և ուռուցքաբաններ։

Դասախոսություններով հանդես էին գալիս Memorial Sloan Kettering Cancer Center-ի առաջատար մասնագետները։ Սեմինարին Հայաստանից մասնակցել և որպես լավագույն կլինիկական դեպքի նկարագրություն է ճանաչվել ԵՊԲՀ Ընդհանուր Վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Աստղիկ ԲԿ վիրաբույժ, բ.գ.թ. Հայկ Վաչագանի Հարությունյանի զեկուցը ։

Նյութը՝ ԵՊԲՀ֊ի էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին