▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարության ջան, հետդ եմ. Իզաբելլա Աբգարյան

Չկոտրվես: Գիտեմ, որ դու գործի մարդ ես, խորապես անկուսակցական ու քեզ հիմա դժվար ա, քանի որ «ոհմակ» չունես քեզ սատարող: Բայց դու ավելին ունես: Մտի, նայի երևանցիների արձագանքը: Քո արածը գնահատողը կգնահատի:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երեւանի ավագանու անկախ, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը:

«Հայկ Մարության ջան, հետդ եմ:

Նիստ չի եղել, որ մի թերություն չասեմ, բայց ես անարդարություն չեմ հանդուրժի:

Ամենածանր ճգնաժամերը դու ես լուծել, ամենաբարդ խնդիրներին լուծումներ գտել:

Ավագանին միայն պատին էր դնում հասածդ նվաճումները ու ծափեր կորզում:

Իսկ երբ դու ճկռում էիր խնդիրների, ճգնաժամի ժամանակ, երբ երևանցուն պետք էր պատասխան տալ, թե ինչու ա վատ ու երբ լավ կլինի, մի քանի հոգի էին օգնում խաչդ կրել:

Չկոտրվես: Գիտեմ, որ դու գործի մարդ ես, խորապես անկուսակցական ու քեզ հիմա դժվար ա, քանի որ «ոհմակ» չունես քեզ սատարող:

Բայց դու ավելին ունես: Մտի նայի երևանցիների արձագանքը: Քո արածը գնահատողը կգնահատի»,- գրել է Աբգարյանը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին չեն մասնակցել «Իմ քայլը» խմբակցության անդամներ Օվսաննա Հովսեփյանը, Վահե Գևորգյանը, Գրիգոր Երիցյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին