▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը բարձր տրամադրություն ունի, հումորներ է անում ու հռհռում. Թեհմինա Վարդանյան

«Ազիզյաններից» սահուն քաղաքապետի աթոռին քայլ արած անձը, ով այս ծանր իրավիճակում 40 րոպե ուշացումով ժամանել է նիստերի դահլիճ և ժամանման պահից բարձր տրամադրությամբ հումորներ է անում ու հռհռում է, պրն. Խաժակյանին խորհուրդ տվեց նյարդանալու դեմ «տաբլետկաներ» խմել:

Այս մասին Faceboook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես էլ իմ հերթին ուղղեցի` որ «տաբլետկաներն» իրենց պրոֆիլն է և իրենց քաղաքական թիմի ղեկավարի թուլությունը:

Մեղադրելու չի, ինչ տեսնում են, դա էլ սովորում են: «Տաբլետկաների» սերն էլ ակնհայտ է: Չէ՞, պրն.Մարության:

Հ.Գ. Նարկոդիսպանսերի արխիվները պինդ պահեք, հանկարծ չհրկիզվեն»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին