▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Օրերս մամուլում հայտնվեցին տեղեկություններ, ըստ որոնց  մինչեւ հունվարի վերջ հրաժարականի դիմում կգրի նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Իշխանությունները չեն շտապում այս մասով մեկնաբանություններ տալ, բայց Politik.am-ի աղբյուրները պնդում են, որ Հայկ Մարությանը իր կապերը վերջնականապես կտրել է իշխող թիմի հետ։ Կայքի աղբյուրի տեղեկացմամբ՝ Երևանի քաղաքապետը օրերս դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Հայկ Մարությանի հարաբերությունները իշխող թիմի հետ լարված են եղել նաև նախապատերազմական շրջանում։ Թիմը նրան պարտադրել էր հրաժարական տալ սեպտեմբեր ամսին, որին Մարությանը համաձայնել է։

Այն որ Հայկ Մարությանը պետք է հրաժարական տար 2020 թվականի սեպտեմբերին ապացուցվում է առկա փաստերով։ Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոս ամսին իշխանական մամուլը և մասնավորապես Ալեն Սիմոնյանին պատկանող «Ֆրինյուզ» լրատվականը գրեց քաղաքապետի հրաժարականի մասին, նաև նշեց հավանական փոխարինողի անունը՝ Արմեն Կոտոլյան, որի թեկնածությունը նաև հիմա է քննարկվում և Հայկ Մարությանին, ըստ էության, հենց նա է փոխարինելու։

Այդ ընթացքում սակայն Հայկ Մարությանին հրաժարական տալու մտքից հրաժարվել ստիպել են իր կինն ու կնոջ հայրը։ Նրանք, ըստ մեր տեղեկությունների, քաղաքապետի ֆինանսական հոսքերի կառավարիչներն են և չեն ցանկացել զրկվել քաղաքի տնտեսության վրա ունեցած ազդեցությունից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին