▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանի օրոք հետիոտնային անցումի վրա բուտկա է հայտնվել. Դավիթ Խաժակյան

Եթե հրաժարվում եք հավատալ, որ Մարությանի օրոք ապօրինաշինությունը թափ է առել և մայթերը «բուդկաներով» չեն զավթվում, կարող եք չդիտել այս տեսանյութը: Այս մասին այսօր Երեւանի Մարգարյան փողփցից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ցույց տալով անմիջապես մայթի եւ հետիոտնային անցումի վրա կառուցված նոր կրպակը։

«Եթե հիշում եք Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, Հայկ Մարությանն ընտրվեց քաղաքապետ եւ բոլորիս խոստացավ՝ նոր Երեւան, զերծ հին խնդիրներից։ Հիմա ցույց եմ տալիս, թե ինչ է եղել եւ ինչ է կատարվում այս ընթացքում։ Մայթի վրա Մարությանի օրոք բուտկա է հայտնվել եւ օրեր առաջ բերել երկրորդ համապատասխան կրպակն են դրել, որն անմիջապես գտնվում է հետիոտնային անցման վրա։ Կարծում եմ Մարությանի, որեւէ խոստում այլեւս չի մնացել, որ հակառակ ձեւով չի կատարվել»,– ասաց նա։

Տեսանյութում երեւում է, որ դեպի շենք տանող ճանապարհը փակվել է երկրորդ կրպակի պատճառով եւ որ մարդիկ շրջանցում են այն դուրս գալիս, փողոց այնուհետեւ նոր կարողանում մտնել շենքի բակ։

Դավիթ Խաժակյանը դիմեց քաղաքացիներին, ասելով, եթե նմանատիպ նոր շինություններ, կրպակներ տեսնեն, դիմեն իրեն, ինքն անպայման հետամուտ կլինի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին