Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի նախկին քաղաքապետ, կատակերգակ դերասան Հայկ Մարությանն առաջիկայում նոր շոու կմատուցի մարդկանց:
Մամուլում ավելի վաղ էր տեղեկություն տարածվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի երբեմնի սիրելին պատրաստվում է մոնոներկայացմամբ (Stand Up) հանդես գալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներկայացման ժամանակ Հայկ Մարությանը օգտագործելու է Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի այլ անդամների՝ իրեն ուղարկված ձայնային հաղորդագրությունները (voice message): «Այդ հաղորդագրություններում այնպիսի դրվագներ կան, որտեղ Մարությանին կառավարվական կաբինետից հրահանգ կամ ոոշումներ են իջեցվում, թե այս կամ այն հարցի հետ ինչպես վարվի, կամ ինչ ելույթ ունենա. դրանք կհնչեն դահլիճում»,- ասաց մեր զրուցակիցը: Մարությանի կարծիքը, իհարկե, նույնպես փորձեցինք լսել, բայց իր գրասենյակի հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ տեղեկատվություն ստանալու մեր հարցմանն այդպես էլ պատասխան չեղավ:
«Ժողովուրդ» օարթերթը տեղեկացավ, որ Մարությանի այս՝ «ձայնային հաղորդագրություններով» իշխանավորների երեսը պատռելու մտադրության մասին գործադրի անդամներին շշուկներ են հասել, ինչից հետո նրանք նախկին քաղաքապետին լռեցնելու ազդակներ են հղում:
Ու բնավ պատահական չէ, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրերս քաղաքապետարանի մասով «աղմկոտ» բացահայտումներ է արել: Խոսքն, ի դեպ, Հայկ Մարությանի կառավարման՝ 2018-ից ի վեր ընկած ժամանակահատվածի մասին է: Ըստ այդմ՝ քաղաքապետարանում 8.5 մլրդի խախտումներ են հայտնաբերվել, ինչպես նաեւ մայրաքաղաքը զրկվել է ավելի քան 6 մլրդ դրամի հավելյալ եկամուտ ունենալուց:
Ընտրություններից մեկ տարի առաջ երբեմնի սիրելի «սուպերքաղաքապետին» ՔՊ-ն սկսել է հարվածել, որի կառավարման շրջանում մայրաքաղաքի եւ որեւէ մի ոլորտում դրական շոշափելի տեղաշարժ այդպես էլ չգրանցվեց: Չի բացառվում՝ վերջին պահին նա այդ ձայնային հաղորդագրությունները չօգտագործի՝ հաշվի առնելով իր շուրջ սեղմվող օղակը:
Ամբողջությամբ հոդվածը`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Դիտեք նաև Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հայկ Մարությանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։