▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ անզգուշություն է թույլ տվել․ նա կտուգանվի․ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, որի անձի շուրջ հերթական աղմուկն է բարձրացել համացանցում. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մակունցը, տեղի ունեցածի մասին իմանալուց հետո զանգահարել է Սարգսյանին ու որոշ պարզաբանումներ ստացել նրանից։


«Նա ինձ տեղեկացրեց, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել։ Մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ նաև այլ քաղաքացիներ են իրենց հանգիստը կազմակերպում։ Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել` առանց դիմակի մի պահ գտնվելով մարդաշատ վայրում»,– ասաց Մակունցը։

Նա նաև նշեց, որ պատգամավորը թույլ տված անզգուշության համար հայցել է հարազատ խմբակցության ներողամտությունը։

«Իմ տեղեկություններով` պետք է որ իր գործողությունների համար Հայկ Սարգսյանն արդեն տուգանված լինի»,– ասաց խմբակցության ղեկավարը։

Կարդացեք նաև՝ Մի՞թե պատգամավոր Հայկ Սարգսյանի գործերն այնքան վատ են, որ նա բարմեն է աշխատում


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին