▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկական ֆուտբոլի և հավաքականի համար տխուր օր է»․ Կապառոս

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը  հայտարարեց ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու որոշման մասին:

ՀՖՖ-ի կայքը ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի անդրադարձը Մխիթարյանի հայտարարության վերաբերյալ․

«Այսօր հայկական ֆուտբոլի և ազգային հավաքականի համար տխուր օր է: Մեր ավագը, առաջատարը և Հայաստանի հավաքականի պատմության ամենատաղանդավոր ֆուտբոլիստը որոշում է կայացրել հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ: Բախտ եմ ունեցել հաճույք ստանալու իր խաղից և մարզումներից: Իր հետ աշխատած բոլոր մարզիչները ևս ընդգծում են Հենոյի նվիրվածությունը և պրոֆեսիոնալիզմը: Ինձ համար մեծ պատիվ էր մարզել այսպիսի ֆուտբոլիստի: Ջերմորեն համբուրում եմ Հենոյին՝ մաղթելով ամենայն բարիք: Կարծում եմ Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան, ուղղակի, ֆուտբոլիստ: Հենոն առաջատար է և միշտ կմնա այդպիսին»:

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին