▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կողմն ունի 4 զոհ․ ադրբեջանցիները հարձակվել են հայկական դիրքերի ուղղությամբ

Թարմացված․ Մարտակերտի եւ Մարտունու ուղղությամբ հունիսի 28-ին ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով զոհված ՊԲ զինծառայողներ Արմո Աբգարյանը եւ Գագիկ Բալայանը Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից էին:

Գիշիի գյուղապետ Սերոբ Աղաբեկյանը ասել է, որ Արմո Աբգարյանը 54 տարեկան էր, Գագիկ Բալայանը՝ 36:

«Երկուսն էլ աշխարհազորային էին, կամավորներ: Գագիկն էլ Արմոն էլ 4 երեխա ունեն, բազմազավակ ընտանիք են: Արմոյի 2 երեխաները անչափահաս են, Գագիկինը 4-ն էլ անչափահաս են: Գագիկն էլ զոհվածի որդի է»,- պատմել է Սերոբ Աղաբեկյանը:

Գյուղապետի խոսքով՝ նրանք հիմնականում գյուղատնտեսությամբ էին զբաղվում. «Սոցիալապես այդքան էլ ապահովված ընտանիք չէր»:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Մարտակերտի եւ Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադեւոսյանը եւ Գագիկ Բալայանը:

Թարմացված․Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 4 զոհ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին