Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանայինյ միջոցների, ականանետերի ու ԱԹՍ–ների կիրառմամբ կրակ են բացել միանգամից մի քանի ուղղություններով տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մասնավորապես հրտեկոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքերին։ Հայկական կողմ ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են»,–հայտնում են ՊՆ–ից, նշելով, որ ԶՈՒ ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը։
ՀՀ ՊՆ խոսնակը հայտնում է, որ բացարձակ կեղծ է ադրբեջանական կողմի այն պնդումը, թե հրետակոծությունը սկսել է հայկական կողմը։