«Մեյլ.ռու Գրուպը» և «Յուքրաֆթը» համատեղ ստեղծել են կայքերի պատրաստման հարթակ՝ ԱՊՀ-ում ավելի քան 30 միլիոն ակտիվ օգտատերերի համար։ Այս մասին «Մեյլ.ռու Գրուպը» հայտնել է vc.ru կայքին։
Այսուհետ, «Մեյլ.ռու բիզնես» պլատֆորմի օգտատերերը հեշտությամբ կարող են ստեղծել կայք կամ առցանց խանութ իրենց օգտագործման վահանակներից` «Ucraft White Label» լուծման շնորհիվ։ Այն հնարավորություն է տալիս տարբեր ընկերությունների և ֆրիլանսեռների սկսել վեբկայքերի բիլդեռի բիզնես։
«Յուքրաֆթ» վեբկայքերի բիլդեռը նախատաեսված է փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք ցանկանում են արագ և նվազագույն ջանքերով ստեղծել կայք կամ օնլայն խանութ։ Հարթակն առաջարկում է բազմաթիվ ինտեգրացիաներ, դիզայնի և մարքեթինգային գործիքներ՝ ժամանակակից և ֆունկցոինալ կայք ունենալու համար։
«Մեյլ.ռու բիզինեսի» ղեկավար՝ Իվան Բոյցովի խոսքերով, այս համագործակցության հետ կապված մեծ ակնկալիքներ ունեն։ Ի շնորհիվ Յուքրաֆթի պրոֆեսիոնալ թիմի աջակցության՝ պլատֆորմը լիովին համապատասխանում էռուսական շուկայի պահանջներին։
2017 թ. մայիսին Forbes-ը «Մեյլ.ռու Գրուպը» ներառել է աշխարհի 100 նորարարական ընկերությունների շարքում: