▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկոն 5 րոպեում է գրել «Գարեգին Նժդեհ» ֆիլմի երաժշտությունը

«Գարեգին Նժդեհ» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2013 թվականի հունվարի 28-ին. պատրաստ է ֆիլմի թրեյլերը, ինչպես նաեւ սաունդթրեքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ֆիլմի երաժշտության հեղինակ Հայկ Հակոբյանը (Հայկո) նշել է, որ ֆիլմի երաժշտությունն ինքը գրել է դեկտեմբերի 6-ին: «Երեք ամիս չէի կարողանում տրամադրվել, սակայն հենց երեկ երեկոյան հինգ րոպեում գրեցի երաժշտությունը»,- պատմել է ՀՀ վաստակավոր արտիստը: Հայկոն երաժշտությունը գրելուց առաջ ուսումնասիրել է ֆիլմի սցենարը, ինչպես նաեւ դիտել է ֆիլմի նկարահանումները: Երգահանի բնորոշմամբ՝ այն եւ լիրիկական է, եւ միաժամանակ հիմն է հիշեցնում: «Եթե կարճ ասեմ, ապա ֆիլմի երաժշտությունը սեր է եւ պատերազմ»,- ասել է Հայկոն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին