Պրն. Ապիկյան, ի տարբերություն Ձեզ, Հայկ Մարությանը, որը ի դեպ, ըստ իս, Ձեզանից մի քանի անգամ ավելի տաղանդավոր դերասան է և չնայած այն հանգամանքին, որ իշխանության աչքի լույսը չէ, չի փախչում այս երկրից, առավել ևս չի հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից, այլ ընդհակառակը իր քայլերով և ընդվզելով հանուն արդարության, հայտ է ներկայացնում, որ ինքը լինելով ՀՀ քաղաքացի չի կարող անտարբերել լինել երկրում առկա անօրինակ որոշումների և երևույթների հանդեպ/որի վառ ապացույցն էր տրանսպորտի սակագնի շուրջ նրա ծավալած գեղեցիկ ակցիան/: Փոխարենը պայքարեք, հրաժարվում եք ՀՀ քաղաքացիությունից: Դուք Ձեզ հարց տվել եք`- արդյո՞ք ում ջրաղացին եմ ջուր լցնում այս քայլով.
Որոշ «աստղերի» չգիտես թե, ինչու թվում է թե իրենք պետք է ավելի բարենպաստ պայմաններում լինել, քան թե սովորական քաղաքացին, քան թե ազատամարտիկը, ով այսօր մի կերպ ծայրը ծայրին է հասցնում, քան թե գիտնականը, ով այս երկրում կարելի է ասել ընդհանրապես արժեք չունի, քան թե գյուղացին, ով առավոտից իրիկուն չարքաշ աշխատելով բացի կորստից ոչինչ չունի:
Սա, ինչ էժանագին քայլ է, քայլ, որը բացի «զզվանքից» այլ էմոցիա չի առաջացնում: Ուղղակի կարելի է զայրույթից ցնորվել`-Հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, հրաժարվում է չհասկանալով, որ այդ քայլով ադրբեջանցիներին է ուրախացնում, չգիտակցելով, որ Հայաստանի ռեյտինգն է գցում և արի այսքանից հետո, այս մարդուն մտավորական անվանի: