Հայկոյի մահից հետո նրա և Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, առաջին անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել:
Հիշեցնենք, որ Հայկոյի մահից հետո Անահիտը հուզիչ գրառումներ է արել՝ ներողություն խնդրելով Հայկոյից, որ չի կարողացել նրան օգնել: Երգչուհին խոստովանել է, որ որդուն չի կարողանում ասել հոր մահվան մասին.
«Առանց քեզ ես մնացի թույլ եւ անօգնական, ես չեմ կարողանում Արմանին ասել: Ես նրան տանն եմ փակել, որ ոչ ոք փողոցում նրան չասի սրա մասին: Ես տեսնում եմ, թե նա ինչպես է ապրում իր մանկական կյանքով եւ գաղափար անգամ չունի նրա մասին, թե ինչպես է աշխարհը ողբում … եւ ես չեմ կարող նրան ասել այս մասին … Ուղղակի չեմ կարող: ինչու թողեցիր այդ ամենը իմ ուսերին, ինչու: Բոլորը հիմա աում են, որ ես պետք է ուժեղ լինեմ, որ պետք է նաեւ մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող նրան փոխարինել քեզ: Ինչու՞ է Աստված տանում լավերին: Ինչու՞:
Ես չեմ կարողանում պատասխան գտնել այս հարցին եւ երբեք չեմ կարողանա : Հանգչիր խաղաղությամբ: Բայց խոստացիր, որ միշտ կլինես կողքիս: Դարձիր մեր պահապան հրեշտակը: Իմ ամենահարազատ մարդ: Ներիր ինձ»:
Կարդացեք նաև՝ Ինչու՞ մենակ թողեցիր ինձ. ես երբեք չեմ կարող լրացնել քո տեղը մեր երեխայի սրտում, ներիր ինձ. Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը