▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց Եկեղեցու դեմ Փաշինյանի վճռական գրոհը նախապատրաստվել է տասնամյակներով. Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

Հայոց Եկեղեցու դեմ Փաշինյանի վճռական գրոհը նախապատրաստվել է տասնամյակներով։ Այդ արշավն ունի թե՛ մոտակա, թե՛ հեռակա նպատակներ, այդ թվում՝

— Հայաստանում հիբրիդային քաղաքացիական պատերազմի հրահրում,

— եկեղեցու և հասարակության պառակտում, 

— Հայաստանի և Սփյուռքի տարանջատում, 

— Սփյուռքի համայնքների կազմակերպական կառուցվածքի քայքայում և կազմալուծում,

— հայկական ինքնության կազմալուծում, 

— հայության կրոնափոխություն և այլն։

1990-ականներից ի վեր Եկեղեցու վերնախավում, ինչպես նաև ՀՀ պետական-քաղաքական համակարգում հայտնվել են բազմաթիվ պատահական մարդիկ, որոնք հեշտությամբ դարձել են օտար ուժերի խամաճիկներ։ Նրանց շարքում են նաև տիրադավ ու հայրենադավ չարքեպիսկոպոսները։

Կվազի-բռնատիրության պայմաններում Հայաստանում ազատ, արդար և մրցակցային ընտրությունների անցկացումն անհնար է։ Անհրաժեշտ է սկզբում վերականգնել սահմանադրական կարգը, իշխանությունների տարանջատումը, դատական, իրավապահ և ուժային բոլոր համակարգերի ապաքաղաքականացումը, այնուհետև միայն անցկացնել ընտրություններ։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին