▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայոց սորոսականությունը հասավ մինչև Ռայխստագի ու հիտլերյունգայի դռները». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Գրանտի լավ թեմա է կպել. Նիկոլի տնայնագործական «մարդու իրավունքների պաշտպանն» ու սորոսական կիսապաշտպաններն ալեկոծված են։

Հունիսի 1-ին կառավարության դիմաց երեխաների ակցիան հանուն իրենց ապագայի, էն ապագայի, որը չպիտի լինի թուրքի ազանի տակ, սրանց «վիդիտե լի» հուզել է։ Հայոց սորոսականությունը հասավ մինչև Ռայխստագի ու հիտլերյունգայի դռները։

Նիկոլի անհատական ՄԻՊ-ն էլ սուրաց մինչև քաղաքական թրաֆիքինգ։ Զարմացած եմ, որ Հայաստանում ԵՄ և ԱՄՆ դեսպան աղջկերքը դեռ չեն դատապարտել «երեխաների թրաֆիքինգը» ու տեղում մի քանի միլիոն դոլարի գրանտ չեն հատկացրել հայոց սորոսականությանը՝ մանկական թրաֆիքինգի դեմ պայքարելու նվիրական առաքելության համար։

Ու էս լալահառաչ ֆոնին ակամայից հիշեցի 2018 թվականի թավիշը, երբ հազարավոր մայրեր իրենց նորածին ու ոչ նորածին երեխաների հետ մանկասայլակներով փողոցներ էին փակում ու «մերժում էին»։

Էդ դրվագները հիշեցի, բայց չհիշեցի, որ որևէ սորոսական կիսապաշտպան կամ այլ սոուսով երեխայի իրավունքի պաշտպան՝ հուզվեր ու ընդվզեր։

Ավելին, նրանցից շատերի երեխաները «մերժման» պայքարի ակցիաների առաջնագծում էին և արևմտյան թաբլոիդների շապիկներին։

Նկարը 2018-ի հեղափոխական օրերից է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին