«Հայփոստը» պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել Չինաստանում, այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նա ներկայացրեց, որ վերաբացվել է ԱՄՆ Դելավեր նահանգում գործող «Հայփոստի» դուստր կազմակերպությունը, ինչը կխթանի առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի հետ։ Բացի այդ, այժմ ընթացքում են Ռուսաստանի փոստային ծառայության հետ երկկողմ բանակցությունները, որոնց արդյունքում, ըստ նախարարի, զարգանալու են փոստային բազմաթիվ լոգիստիկ ծառայություններ։
«Մշակման փուլում է «Հայփոստի» զարգացման նոր ռազմավարությունը», - տեղեկացրեց նախարարը։
Ներկայացնելով ոլորտում կատարված աշխատանքը, Արշակյանն ասաց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մեկտեղ, «Հայփոստը» թվայնացրել է կենսաթոշակային փոստային անկանխիկ վճարումների համակարգը։ Բացի այդ, Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում վերջերս բացվել է «Հայփոստի» նոր տիպի բաժանմունք:
«Բարձրացվել են Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի շուրջ 1300 աշխատակիցների աշխատավարձերը՝ 20-25 տոկոսով», - ընդգծեց նախարարը։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում