▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայր Արիստակես վարդապետ Մանուկյանը հայրական օրհնություն է տվել Աննա Հակոբյանին

Աննա Հակոբյանը հուլիսի 24-ին հյուրընկալել է Մխիթարյան միաբան, Սբ. Ղազարի ժառանգավորների հոգևոր պատասխանատու և գործավար Հայր Արիստակես վարդապետ Մանուկյանին: 

Վարդապետը նշել է, որ եկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին քաջալերելու և հայտնելու իր աջակցությունը: 

Վարչապետի տիկնոջ ու Հայր Սուրբի զրույցը ծավալվել է ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ հարցերի շուրջ: 

Վարդապետը Աննա Հակոբյանի հետ հանդիպել է սեփական նախաձեռնությամբ և այս հանդիպմանը չի ներկայացնում Մխիթարյան միաբանությունը: 

Հայր Արիստակես վարդապետ Մանուկյանը հայրական օրհնություն է տվել Աննա Հակոբյանին և խաղաղություն մաղթել Հայոց աշխարհին:

Հայր Արիստակես վարդապետ Մանուկյանը քահանա ձեռնադրվելուց հետո զբաղեցրել է մի շարք հոգևոր պաշտոններ Լիբանանի Մխիթարյան Վանատանը, Ալեքսանդրիայի և Հալեպի Մխիթարյան վարժարաններում: 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին