▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայրենիքն ու պետությունը տարբեր բաներ են». Ալեն Սիմոնյան

 

«Մենք մի քիչ շուտ չբոբիկացա՞նք, երբ հայտարարեցինք՝ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ճեպազրույցի ժամանակ դիմելով ՀՀ ԱԺ նախագահին՝ հարցրին լրագրողները. «Էդ 29,800-ը բխում է 86,600-ից. տարբեր մոլորակներում գտնվող երկրներ չեն: Մենք մերը չասեի՞նք, որ մերը դա է»: Դիտարկմանը՝ «մերը ընդհանրապես շատ էր», պատասխանեց. «Տիգրան Մեծից սկսե՞նք, հա՞: Պետք է հասկանանք ՀՀ-ն ո՞րն է»: Լրագրողի հիշեցմանը՝ «Դուք էիք նուռը ձեռքին լուսանկար հրապարակել», նշեց. «Հա, էլի իմ հայրենիքն է: Հայրենիքն ու պետությունը տարբեր բաներ են: Ղարսն էլ ա իմ հայրենիքը, որովհետև իմ տատը Ղարսից ա, էնտեղ տուն ունենք, բայց այսօր ՀՀ-ն 29,800 քառ. կմ-ն է, որով ՀՀ բնակչությունը Սովետմիության փլուզման ժամանակ անկախացել է: Էդ ամորֆ վերաբերմունքը, որ Հայաստանը՝ մեկ էս քարտեզն է, Կիլիկիան էլ է Հայաստան, հա, հասկանալի է, ընդունում եմ, բայց դա մեր պատմությունն է, ոչ թե մեր ներկան»,- շարունակեց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ «մինչև սա մեր մեջ չկոտրենք, մեր թշնամիները դրանից օգտվելու են»:

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին