▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկյանը մտածված հորինե՞լ է հանցագործի կերպարը

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձն իրականացնողը եվրոպական դիմագծեր չի ունեցել, ինչպես պնդում էր հենց պարոն Հայրիկյանը: Պարզվում է՝  իրական հանցագործին ավելի շուտ գտնելու համար պարոն Հայրիկյանը մտածված է հանցագործի կերպարը հորինել:

«Հիմա գալիս են, ասում են՝ հայի դիմագծերով է, եվրոպացու դիմագծեր չուներ, ինչի՞ համար Է արվել: Ես էլ բացատրում եմ՝ նախաքննության ընթացքում պարոն Հայրիկյանը որոշ մտքեր էր ասել, որ ոճրագործներն իրենց ապահով զգան: Ասում էր՝ հանցագործը  եվրոպական դիմագծերով է,  որ ոչ եվրոպական դիմագծերով անձինք իրենց ապահով զգան, մանրամասնությունները չեմ կարող ասել:  Ինչ դուք գիտեք, մնացածը պատկան մարմինները կասեն: Դեռ ուրիշ բաներ մեջտեղ պետք է դուրս գան»,- Առավոտ.am-ին ասաց Հայրիկյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը:

Մեր հարցին, ռուսական իմպերիալիզմի վերաբերյալ կասկածներն է՞լ են մտածված արվել, պարոն Եղնուկյանն ասաց՝ ոչ, այդ մասով ամեն ինչ ճիշտ է:

Նա չպատասխանեց մեր հարցին, թե պարոն Հայրիկյանը առերեսում ունեցե՞լ է հանցագործի հետ  ու արդյոք ճանաչե՞լ է. «Այս հարցին չեմ պատասխանում: Ավելին չեմ կարող ասել: Մենք ավելիին ենք սպասում, դեռ բացահայտումը չի ավարտվել, մինչեւ պատվիրատուները չբացահայտվեն, բացահայտումը նոր է սկսում»:

Նա նաեւ ասաց, որ Հայրիկյանի առողջական վիճակը բարելավվում է: Երեկ 2 անգամ ցավազրկող են ներարկել, որ կարողանա քնել, իսկ այսօր համեմատաբար լավ է:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին