Դերասանուհի Հասմիկ Խոջյանի հայրիկի առողջական վիճակը վատթարացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց։
Դերասանուհին ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառմամբ անդրադարձել է հոր առողջական վիճակին.
«Լավ նորություն կա։ Հայրս դեռ վերակենդանացման բաժնում է, բայց ի տարբերություն նախորդող մի քանի օրվա, այսօր բժշկի խոսքերը հուսադրող էին, ըստ երեկ գիշերվա կատարած հետազոտությունների։ Իհարկե դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնենք, բայց գոնե էս անհույս վիճակից հետո էս 0.1%-ն էլ խիստ հուսադրող է։ Օրվա ընթացքում պապայի մոտ մտնում ենք 5-10 րոպեով՝ նախապես գրանցվելու պայմանով։ Հայրիկիս միացրած է թթվածնային սարք, չի խոսում, չի շարժվում, բայց այսօր լսում էր ասածներս ու ռեակցիա էր տալիս»,- գրել էր դերասանուհին։