▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերված թմրամիջոցներն առաքվել էին ԱՄՆ-ից

 

 

Իրացնելով Ազգային անվտանգության ծառայությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողները օգոստոսի 30-ին Երևանի Սեբաստիա փողոցում հայտնաբերեցին ու թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքում ապրող 47-ամյա մի տղամարդու։

 

 

 

 

 

 

Նրա խուզարկությամբ՝ ձեռքի փաթեթում հայտնաբերվեց հաշիշի յուղի նմանվող դեղնավուն հեղուկով 13 ներարկիչ ու 19 գրամից ավելի մարիխուանայի նմանվող, յուրահատուկ հոտով դեղնականաչավուն կոշտ զանգվածներ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ դրանք տղամարդուն ուղարկել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ փոստային առաքման միջոցով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ առաքողի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ 

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ 
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին