▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է ևս 22 զոհված զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների Ֆիզուլու, Հադրութի, ինչպես նաև Կուբաթլուից մինչև Խնձորեսկ ընկած հատվածներում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 22 զոհված զինծառայողի աճյուն:

/filemanager/uploads/2020/12/week-1/zinvori_marmin.jpg

Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների թիվը կազմում է 1133: Այսօր որոնողական 1 խումբ  աշխատում է Ֆիզուլու ուղղությամբ: Դեկտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը թույլ չէր տվել որոնումներ իրականացնել Հադրութի ուղղությամբ: Հաջորդ օրը հաջողվել է բանակցել ու շարունակել աշխատանքը: Տարբեր հատվածներում նման դեպքեր եղել են:   Արցախում ռազմական դրությունը շարունակում է ուժի մեջ մնալ, ուստի մենք պատրաստվում ենք  արտակարգ ռեժիմով մեր աշխատանքը շարունակել նաև առաջիկա օրերին: Այնուամենայնիվ,  ամանորյա արձակուրդային օրերին որոնողափրկարարական աշխատանքները շարունակելը՝ պայմանավորված է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքից»,- մանրամասնել է բաժնից պետ Հունան Թադևոսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին