▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին

Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին։ Դին կապկպված է եղել կպչուն ժապավենով։

/filemanager/uploads/2019/09/week-4/hayk_harutyunyan.jpg.jpg

Այս մասին հայտնում է InfoPort.am-ը:

Ըստ նախնական տվյալների` նա ջրում մնացել է մոտ յոթ օր։ Հայտնաբերվածը տարեց տղամարդ է։ Հատկանշական է, որ դին հայտնաբերել են մի քանի օր առաջ, բայց փաստի մասին, որևէ տեղեկատվություն չի եղել։ Ավելին, գործը Սևանի քննչական բաժնից սեղափոխվել է Երևան։

Կայքի աղբյուրի հավաստմամբ, այս գործը պահվում է խիստ կոնֆիդենցիալության պայմաններում։

Ըստ նախնական վարկածի՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ով մարտի 1 գործով առանցքային վկա էր, ինքնասպանություն է գործել իր ամառանոցում։ Ըստ նախաքննության, ինքնասպանության ժամանակ ամառանոցում եղել է մի մարդ։ Արդյոք դա եղել է մահացած պահակը, մեր աղբյուրը չմանրամասնեց։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին