▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է որոնվող արցախցի երիտասարդի մարմինը

«Նորություններ Արցախից» էջը տեղեկացնում է. «Դժբախտ պատահարի հետևանքով երկրային կյանքից վաղաժամ հեռացել է երեկ՝ նոյեմբերի 6-ին որոնվող արցախցի 29-ամյա Արսեն Թևոսյանը։
Արսենն ընտանիքում, շրջապատում սիրված, հարգելի, անչափ բարի և աշխատասեր երիտասարդ էր»:

«Նյուդեյ»-ն էլ հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ երիտասարդն ինքնասպանություն է գործել: Նրա հարազատներից մեկն ասել է, որ Թևոսյանն առողջական խնդիրներ ուներ. «44-օրյա պատերազմից հետո հոգեբանական խնդիրներ ուներ, հետո էլ բռնի տեղահանությունը եղավ, խնդիրները սրվեցին»:

***

«29-ամյա Արսեն Թևոսյանն Ասկերանի շրջանի Պատարա գյուղից էր: Արսենն ընտանիքում, շրջապատում սիրված, հարգված, անչափ բարի և համեստ, աշխատասեր երիտասարդ էր»,- այս մասին հայտնում է «Նորություններ Արցախից» էջը: Լրագրող Անի Գևորգյանն էլ գրում է, որ արցախցի երիտասարդն ամուսնացած էր, երկու մանկահասակ երեխա ուներ. «Չի համակերպվել հայրենիքի կորստի հետ, սոցիալական խնդիրներ չի ունեցել. ժրաջան աշխատել է: Սա՞ է խաղաղությունը…»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին