Դերասան Վահագն Սիմոնյանի համար վերջին տարիները ողբերգական էին: Արդեն մի քանի տարի է, ինչ նա ահազանգում է իր կյանքի խնդիրների մասին: Տարիներ առաջ դերասանը նախ պնդում էր, որ իրեն ցանկանում էին սպանել, նշում էր, որ այդ գործի համար հատուկ քիլլերներ էին վարձել, ապա խնդրում էր բոլորին, որ փրկեն իր երեխաներին, ովքեր ապրում էին իր նախկին կնոջ հետ:
Վահագն Սիմոնյանի խնդիրներն այդքանով չեն ավարտվում: Հայտնի դերասանը, ում առավել շատ ճանաչում են Պոնչո անունով, կորցրել է ամեն ինչ, նա չունի տուն, ապրում է վրանում, որը անվանում է մենության տաճար: Թեպետ այդ վրանն էլ այս պահին նորմալ վիճակում չէ:
Պոնչոն բառիս բուն իմաստով նույնիսկ կոշիկներ չունի, չնայած դրան՝ վստահեցնում է, որ չի դժգոհում կյանքից:
Հավելենք, որ նրա նախկին կինը և երեխաները չեն շփվում իր հետ՝ պնդելով, որ Պոնչոն առողջական խնդիրներ ունի: Դերասանի հետ որևէ շփում չունեն նաև նրա գործընկերները, գրում է «Սթարնյուզ»-ը:
Դիտեք նաև՝
Հիշեցնենք, որ Պոնչոն խնդիրներ ուներ նաև օրենքի հետ. Նրա նկատմամբ 2015 թվականի խուլիգանություն կատարելու հիմքով մեղադրանք էր ներկայացվել:
Դիտեք նաև՝