Հայտնի դերասան Էշթոն Քաթչերը որոշել է այլևս չզբաղվել դերասանական գործունեությամբ:
Քաթչերի կարծիքով, նոր դերերից հրաժարումը կօգնի հնարավորինս շատ ժամանակ տրամադրել իր ընտանիքին, ինչպես նաև ավելի լուրջ նախագծերին:
Ներկա պահին դերասանը նկարահանվում է «Երկուսուկես մարդ» կոչվող հեռուստանովելում, իսկ այս տարի հայտնի նախագծի վերջին սեզոնն է, որից հետո էլ Քաթչերն ինտերնետային արդյունաբերությամբ է զբաղվելու:
Քաթչերն իր որոշումը բացատրել է նաև այն հանգամանքով, որ դերասանական աշխատանքի15 տարին արդեն իսկ բավարար է: