ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան նորաբաց ալիքում օրերս գրել էր, որ դատական հայց է ներկայացրել պատգամավոր Աննա Մկրտչյանի և «Hayeli am»-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի դեմ:
Անժելա Թովմասյանը լրատվամիջոցներից մեկին ասել է, որ տեղյակ չէ, թե ինչի՞ համար է իր դեմ դատական հայց ներկայացվել:
Asekose.am-ին հաջողվել է պարզել, որ խոսքը վիրավորական մեկնաբանությունների մասին է, որոնք Անժելա Թովմասյանը թողել ԱԺ նախագահի գրառման և լրատվական նյութերից մեկի տակ՝ ուղղված Ալեն Սիմոնյանին:
Ստորև՝ ներկայացնում ենք դրանք։