▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը հիշեց նկարչին

1991–ի Անկախության հանրաքվեի «Այո»–ի` արդեն իսկ հայտնի նկարի հեղինակը, ամենայն հավանականությամբ, Ստյոպա Նարոյանն է։

/filemanager/uploads/2020/02/week-4/Ayo.jpg

Այս մասին հայտնում է Sputnik Արմենիանում հետ զրույցում հայտնել է 1991թ.–ին «Երեկոյան Երևան» օրաթերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանը։

 Նշենք, որ երեկ ներկայացվել է սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը, որը, պարզվել է` նոր չէ։

«Ոչ» քարոզչական նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում 90-ականների մամուլից մի լուսանկար էր հրապարակել, որը 1991-ի անկախության հանրաքվեի «Այո»-ի քարոզն է ներկայացնում։ Լուսանկարում զանգի մեջ պատկերված «Այո»-ն կրկնում է «Այո» քարոզչական կողմի լոգոն։

«Այդ տարիներին երկու հոգի էին մեզ հետ աշխատում` Նարոյան Ստյոպան և Ցոլակ Ղանդիլյանը։ Նարոյանն արդեն մահացել է, իսկ Ղանդիլյանը Նկարիչների միության անդամ է` հայտնի նկարիչ է։ Իմ հիշելով հենց Նարոյանն է հեղինակը»,- ասել է Ենգիբարյանը։

Նա հայտնեց նաև, որ այդ տարիներին լուսանկարչական ապարատ չունեին, և ձեռքով էին նկարում թերթի շապիկի նկարները։

 «Այո»–ի նկարը թերթի սեպտեմբերի 23-ի համարի նկարն է։

Ցոլակ Ղանդիլյանը կայքի հետ զրույցում հայտնել է, որ ինքը չէ նկարի հեղինակը։ Այսինքն` ստացվում է, որ Նարոյանն է հեղինակը։

Հիշեցնենք, որ «Այո»–ի այս տարբերանշանի համար վճարվել էր 3 մլն դրամ։


Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին