▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է ՊՆ նախարարի ծառայողական մեքենայի վթարի հետևանքով մահացածների ինքնությունը

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` ժամը 11.52-ի սահմաններում, ողբերգական վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: 

Վթարի արդյունքում շրջվել ու ձորն է գլորվել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող` Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշով ծառայողական մեքենան:  Վթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ` լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդն է) և անվտանգության աշխատակից` կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։ 

Հավելենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի ուշ գրել էր, որ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին