Հայտնի են ինքնաթիռի կործանումից զոհվածների անունները
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Եղվարդի մոտակայքում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների անունները․ «Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
***
Կործանված Յակ-52 ինքնաթիռից հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել զոհված օդաչուների դիերը և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները չեն պատասխանել դեպքի վայրում գտնվող լրագրողների հարցերին։
Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։