▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել

Հայտնի են դարձել օգոստոսի 19–ին, ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի ենթարկված զինվորների անունները․ «ԱրմԼուր»-ը հաըտնում է․ «Վիրավորներն են 2007 թվականին ծնված ժ.Հ-ն, 2007 թվական ծնված Ա.Ս-ն, որը Երեւանի բնակիչ է, 2007 թվականի Ս.Ա-ն Սյունիքի մարզի բնակիչ,2007 ծնված Ս.Ե-ն,Կոտայքի մարզի բնակիչ 2008 թվականին ծնված Գ.Մ-ն, 2008 ծնված Գ.Բ-ն։

Վարորդը Վահան Գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանն է, ով այս պահին ձերբակալված է: ՊՆ ղեկավար կազմը, ռազմական ոստիկանությունը ողջ գիշեր եղել են Գեղարքունիքի մարզում։ Իրավապահները պարզել են որ «Գազ 53» մեքենան պիտանի չի եղել շահագործման, վարորդը ձերբակալված է։ նա վարորդական վկայական չունի»։

***

7 զինծառայողի վրաերթի ենթարկած «ԳԱԶ-53» բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր, Նյուզ.am-ի հետ զրույցում ասել է Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։

Նա եղել է իր սեփական բեռնատարով, դրանք տարվա մեջ կարող է մեկ ամիս շահագործվեն․ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ իրենց խոտը դաշտից բերում են տուն, կանգնեցնում են, մեկ էլ հաջորդ տարի այս ժամանակ է շահագործում։ Մեքենան եղել է առանց պետհամարանիշի։ Իրավապահները պարզել են, որ այն պիտանի չի եղել շահագործման։ Վարորդը վարորդական վկայական չունի նա ձերբակալված է։

Գյուղապետի փոխանցմամբ՝ ճանապարհը նոր ասֆալտապատված է, բայց վրաերթի հատվածում լուսավորված չէ։ Վարորդը մեքենան գազալցակայանում լիցքավորելուց հետո տուն վերադառնալիս է եղել և մութ ճանապարհին չի նկատել վազող զինծառայողներին։ Վրաերթը տեղի է ունեցել Ճամբարակի զորամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
Վարորդը սթափ վիճակում է եղել, դեպքից հետո էլ փախուստի չի դիմել։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին