▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնիներն ամեն ինչ անում են, որովհետև ուզում են անպայման հաղթել. Հակոբ Հակոբյան

BlogNews.am-ը գրում է, որ զրուցել է «Սոված խաղեր» նախագծի հաղորդավար Հակոբ Հակոբյանի այն ամենի մասին, ինչը մնում է եթերից դուրս։

««Սոված խաղերը» նորություն էր հեռուստադաշտում։ Այն լսարանին հետաքրքիր է և՛  նոր բաղադրատոմսերի, և՛ հայտնի մարդկանց՝ փորձություններ հաղթահարելու համար։ Այն հնարավորություն է տալիս ծիծաղել, սովորել, զարմանալ, զայրանալ։ Կարծում եմ՝ հեռուստատեսությունում կար այդ բացը»,- նկատեց հաղորդավարը, ում համար շատ հետաքրքիր է հաղորդման և՛ նկարահանման ընթացքը, և՛ եթերային տարբերակը։

«Երբեմն լինում են իրավիճակներ, երբ մտածում ենք, որ դա կարող է եթերային չլինել, սակայն հյուրերի արձագանքներն այնքան անկեղծ են, որ հեռարձակում ենք։ Հետաքրքիր  է նաև, որ հյուրերը հնարավորություն ունեն առանձին-առանձին խոսելու տեղի ունեցածի մասին. հաճախ նրանք շատ վրդովված են խոսում տեղի ունեցածի մասին։ Կան մարդիկ, ովքեր այնպես են տրամադրվում, կարծես սա կյանքի և մահու հարց է։ Լինում են նաև դեպքեր, երբ նախապես ասում են, որ չեն սիրում պարտվել, քանի որ միշտ հաղթող են ու վերջում հենց  իրենք են պարտվում»,- նշեց Հակոբը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին