|
Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանի գրառումը․ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐԸ
Այսօր կեսօրին, երկարատև լռությունից հետո առաջին անգամ հնչեց Փարիզի Աստվածամոր տաճարի ամենահին և ամենամեծ զանգը, որի տարիքը թվագրված է 15-րդ դարից և կշռում է 13 տոննա:

«Էմանուել» է կոչվում այդ զանգը: Անվանակոչման հեղինակը Լյուդովիկոս XIV-ն է, ում խնդրանքով էլ 1861-ին վերաստեղծվել է այն:
«Էմանուել»-ի հնչյուններն ամենագեղեցիկն ու ազդեցիկն են մյուս զանգերի համեմատ: Թերևս դա է պատճառը, որ այն վերապահված է հնչեցնելու միայն հատուկ արարողակարգերի, հաղթանակի տոների ժամանակ:
Այսօր, սակայն, ոչ արարողակարգ կար, ոչ՝ հադիսություն, ոչ՝ հաղթանակ: Օրն էլ սովորականից ավելի մռայլ էր: Իսկ զանգերը հնչում էին ու հնչում՝ Տաճարի շուրջ հավաքելով անթիվ բազմություն:
Մարդիկ 7 րոպե քարացած լսում էին ու մտքում աղոթում:
«Էմանուել»-ի այսօրվա զանգերը խաղաղության ղողանջներ էին, սթափության կոչ՝ աշխարհին, մարդկությանը:
Հազա՜ր ափսոս, որ Աստվածամոր զանգակատան ականջները խուլ մնացին Ղազանչեցոցի կանչին»:
|